Վիրուսը Խոսում է

« Ես եկել եմ կանգնեցնելու համակարգը, որի վթարային արգելակը դուք չկարողացաք գտնել »

paru dans lundimatin#, le 27 mars 2020

Լավ կանեիք, սիրելի մարդիկ՝ դադարեցնեիք պատերազմի ձեր անհեթեթ կոչերը։ Իջեցրե՛ք ինձ ուղղված վրեժխնդրությամբ լցված ձեր հայացքները։ Վերացրե՛ք տեռոռի այն լուսապսակը, որով պատել եք իմ անունը։ Աշխարհի բակտերիալ ծագումից սկսած՝ մենք՝ վիրուսներս ենք Երկրի վրա կյանքի իսկական շարունակականությունը : Առանց մեզ ո՛չ դուք երբևէ լույս կտեսնեիք, ո՛չ էլ՝ առաջին բջիջը։

Մենք ձեր նախնիներն ենք, ինչպես քարերը և ջրիմուռները և ավելին քան մարդակապիկները։ Մենք այնտեղ ենք, որտեղ դուք եք, ինչպես նաև՝ այնտեղ, որտեղ դուք չկաք։ Ավելի վատ ձեզ համար, եթե դուք տեսնում եք տիեզերքում միայն այն, ինչը ձեզ դուրեկան է։ Եվ դրանից ավելին, հերիք է ասեք, որ այդ ես եմ, ով սպանում է ձեզ։ Դուք չեք մահանա ձեր հյուսվածքների վրա իմ ազդեցությունից, այլ կմահանաք ձեզ հավասարակից մարդկանց հոգատարության պակասից։ Եթե դուք ինքներդ ձեր մեջ այդքան ագահ չլինեիք, ինչքան եղաք այն ամենի նկատմամբ, ինչն ապրում է այս մոլորակի վրա, ապա դեռ կունենայիք բավականաչափ մահճակալներ, բուժքույրեր, շնչառական ապարատներ՝ դիմակայելու այն վնասին, որ ես հասցնում եմ ձեր թոքերին։ Եթե դուք չտեղավորեիք ձեր տարեցներին խնամքի կենտրոններում, իսկ ձեր գործունակ զանգվածներին՝ բետոնե կաբինետներում, ապա դուք չէիք հայտնվի այս անախորժության մեջ։ Եթե դուք ընդհամենը դեռ երեկ շքեղ, քաոսային, անվերջ բնակեցված աշխարհի կամ, ավելի ճիշտ, աշխարհների ամբողջ տարածքը չվերածեիք Նույնի և Ավելիի մենամշակույթի մի լայնարձակ անապատի, ապա ես չէի կարողանա ինձ նետել ձեր կոկորդների գլոբալ զավթման ընթացքի մեջ։ Եթե վերջին դարի ընթացքում գրեթե բոլորդ չդառնայիք միատար, անտրամաբանական կյանքի տեսակի անօգուտ կրկնօրինակներ, ապա հիմա զբաղված չէիք լինի պատրաստվելով ձեր շաքարոտ քաղաքակրթության ջրերի մեջ լքված ճանճերի պես մեռնելուն։ Վստահ եղեք, որ ես ինքնաթիռի արագությամբ շարժվողը չէի լինի, եթե ձեր շրջակա միջավայրերը այդքան դատարկ, այդքան թափանցիկ, այդքան աբստրակտ դարձրած չլինեիք։ Ես միայն եկել եմ իրագործելու այն պատիժը, որ դուք արդեն երկար ժամանակ հայտարարել եք ինքներդ ձեր դեմ։ Կներեք, բայց, ի վերջո, այդ դուք հորինեցիք « Anthropocene » անունը : Դուք պարգևեցիք ինքներդ ձեզ աղետի ամբողջ պատիվը։ Այժմ երբ այն բացահայտվում է, այլևս ուշ է դա ժխտել։ Ձեզնից ամենաազնիվները դա շատ լավ գիտեն․ իմ հանցակիցները ոչ այլ ինչ են, քան ձեր հասարակական կազմակերպվածությունը, ձեր « մեծամասշտաբ » անխելքությունն ու դրա տնտեսությունը, համակարգերի նկատմամբ ձեր ֆանատիկ հավատը։ Միայն համակարգերն են « խոցելի »։ Մնացած ամեն ինչն ապրում է և մեռնում։ Չկա այլ « խոցելիություն », բացի նրանից ինչը նպատակ ունի վերահսկելու, դրա ընդլայնման և կատարելագործման։ Մոտիկից նայեք ինձ․ ես ընդհամենը գերակշռող Մահվան հակառակ կողմն եմ։

Ուրեմն դադարեք մեղադրել, դատապարտել և հետապնդել ինձ, ինքներդ ձեզ հասցնել հակա վիրուսային կաթվածի։ Այդ ամենը շատ մանկամիտ է։ Թույլ տվեք առաջարկել այլ հեռանկար․ կյանքին ներհատուկ ընդունակություն գոյություն ունի։ Հիշողություն և ռազմավարություն օգտագործելու համար պարտադիր չէ լինել ենթակա։ Որոշում կայացնելու համար պարտադիր չէ լինել ինքնավար։ Բակտերիան և վիրուսները նույնպես կարող են ղեկն իրենց ձեռքը վերցնել։ Հետևաբար, ինձ տեսեք որպես ձեր փրկիչ, ոչ թե որպես ձեր գերեզմանափոր։ Դուք կարող եք ինձ չհավատալ, սակայն ես եկել եմ կանգնեցնելու համակարգը, որի վթարային արգելակը դուք չկարողացաք գտնել։ Ես եկել եմ առկախելու կազմակերպված գործընթացը, որը ձեզ գերի էր պահում։ Ես եկել եմ որպեսզի ցուցադրեմ այն շեղումը, որ « նորմալությունն » է կառուցում։ « Մեր սննդի հարցը, մեր պաշտպանությունը, մեր կյանքի ձևի համար հոգ տանելու կարողությունը ուրիշներին հանձնարարելը խելագարություն է »․․․ « Բյուջետային սահման չկա, առողջությունը գին չունի »․ տեսե՛ք թե ինչպես եմ վերահասցեագրում ձեզ կառավարող մարմինների ոգին և լեզուն։ Տեսեք, թե ինչպես եմ ձեզ համար նրանց իջեցնում իրենց գահից և բացահայտում իրենց իրական դեմքը որպես ճղճիմ, գոռոզ ռեկետչիկներ։ Տեսեք, թե ինչպես են իրենք իրենց անսպասելիորեն մատնում, որպես ոչ միայն ավելորդ, այլ նաև որպես վնաս հասցնող։ Նրանց համար դուք ոչ այլ ինչ եք, քան իրենց համակարգի վերարտադրությանը նպաստողներ, այսինքն՝ ստրուկից էլ ցածր։ Նույնիսկ պլանկտոնի հետ են ավելի լավ վարվում, քան ձեզ հետ։

Սակայն ձեր ժամանակը մի վատնեք նրանցից դժգոհելու, նրանց բացթողումները մատնացույց անելու վրա։ Մեղադրել նրանց անտեսման մեջ, նշանակում է շարունակել նրանց ավելի շատ տեղ տալ, քան նրանք արժանի են։ Դրա փոխարեն ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչպես եղավ, որ այդքան հեշտությամբ ինքներդ ձեզ թույլ տվեցիք կառավարված լինել։ Գովերգել չինական տարբերակի արժանավորությունը՝ ի համեմատ բրիտանական տարբերակի, կայսերաօրինական լուծումը որպես Դարվինիստ-լիբերալ մեթոդին դեմ, նշանակում է ոչինչ չհասկանալ թե՛ մեկից, թե՛ մյուսից և թե դրանց երկուսի սարսափից։ Քուեսնիից սկսած « լիբերալները » նախանձով էին նայում Չինական կայսրությանը։ Եվ նրանք դեռ շարունակում են դա անել։ Նրանք Սիամական երկվորյակներ են։ Այն փաստը, որ նրանցից մեկը սահմանափակում է ձեզ իր շահերի համար, իսկ մյուսը՝ « հասարակությանը », միշտ բերում է նրան, որ ճնշվում է միակ ոչ նիհիլիստ վարքը՝ հոգատարությունը ինքներդ ձեր նկատմամբ, ձեր սիրելիների նկատմամբ, ինչպես նաև այն, ինչը սիրելի է ոչ ծանոթ մարդկանց մեջ։ Թույլ մի տվեք նրանց, ովքեր ձեզ հասցրել են անդունդի եզրին, պնդել, որ նրանք ձեզ փրկում են դրանից․ նրանք ձեզ համար կնախապատրաստեն ավելի կատարյալ դժողք, ավելի խորը գերեզման։ Մի օր, երբ ի վիճակի լինեն, նրանք բանակը կուղարկեն մահից հետո կյանքում պարեկություն անելու։

Ավելի լավ կլինի՝ ինձ շնորհակալ լինեք։ Առանց ինձ այն չհարցադրվող բաները, որոնք հանկարծակի օդից կախված մնացին, դեռ ինչքա՞ն ժամանակ կշարունակեին ներկայացվել որպես անհրաժեշտ։ Գլոբալիզացիան, մրցակցային քննությունները, օդային երթևեկությունը, բյուջետային սահմանափակումները, ընտրությունները, սպորտային ներկայացումները, Դիսնեյլենդը, մարզասրահները, բիզնեսների մեծամասնությունը, Ազգային ժողովը, դպրոցական ճամբարները, զանգվածային հավաքները, օֆիսային աշխատանքների մեծամասնությունը, այն ամբողջ մեխանիկական սոցիալականությունը, որ ոչ այլ ինչ է քան մետրոպոլիտան մոնադի տագնապային մենության հակառակ կողմը․ այս ամենը մատուցվեց որպես ոչ անհրաժեշտ, այն պահից, երբ անհրաժեշտության դրությունը հաստատեց իր ներկայությունը։ Ինձ շնորհակալ եղեք գալիք շաբաթներում ծավալվող ճշմարտության ստուգարքի համար։ Դուք վերջապես կբնակվեք ձեր սեփական կյանքում՝ առանց հազարավոր փախուստների որոնք, անկախ լավ թե վատ տարուց, ապահովում էին անտրամաբանականի պահպանումը։ Առանց դա գիտակցելու, դուք երբեք չէիք ապրել ձեր սեփական գոյության մեջ։ Դուք սահմանափակված էիք ձեր կաղապարների մեջ և նունիսկ չէիք գիտակցում դրա մասին։ Իսկ հիմա դուք կապրեք ձեր բարեկամների հետ։ Դուք տանը կլինեք։ Դուք կդադարեք լինել դեպի մահը տարանցման ճանապարհին։ Գուցե դուք կատեք ձեր ամուսնուն։ Գուցե ձեր երեխաները ձեզ տանել չկարողանան։ Գուցե դուք կուզենաք պայթեցնել ձեր ամենօրյա կյանքի էսթետիկ դասավորվածությունը։ Ճշմարտությունն այն է, որ բաժանման այդ մետրոպոլիսներում դուք այլևս աշխարհում չէիք։ Ձեր աշխարհը իր որևէ կերպով այլևս ապրելու չէր, բացի այն ժամանակվանից, երբ դուք մշտապես փախուստի էիք դիմում։ Առերեսվելով այն սարսափելիին, որը կատարվում էր՝ հարկավոր էր ակտիվությամբ ու ցրվածությամբ բավարավել, ինչպես նաև պատրանքայինով, որ տիրում էր մարդկանց միջև։ Ամեն ինչ այնքան արդյունավետ էր դարձել, որ այլևս ոչինչ իմաստ չուներ։ Շնորհակալ եղեք ինձ այդ ամենի համար, և բարի վերադարձ երկիր։

Շնորհիվ ինձ, մի անորոշ ժամանակ դուք այլևս աշխատանքի չեք գնա, ձեր երեխաները դպրոց չեն գնա, ու միևնույն է, դա կլինի արձակուրդի հակառակ։ Արձակուրդները այն տարածքն են, որը պետք է ամեն գնով լցվի աշխատանքի պարտադիր վերադարձին սպասելու ընթացքում։ Բայց այն ինչը հիմա բացվում է ձեր առջև, շնորհիվ ինձ, ոչ թե կանխորոշված տարածք է, այլ բաց դատարկություն։ Ես ձեզ հայտարարում եմ պարապ։ Չկա երաշխիք, որ երեկվա չ-աշխարհը նորից կվերադառնա։ Այդ ողջ շահութաբեր անհեթեթությունը կարող է դադարել։ Երբ մարդը աշխատավարձ չի ստանում, ավելի բնական չի՞ դառնում վարձ չվճարելը։ Եթե մարդը չի կարող աշխատել, ինչու՞ պետք է նա շարունակի հիփոթեքային վարկ վճարել բանկին։ Ինքնասպանության հասցնող չէ՞, ի վերջո, ապրել այնտեղ, որտեղ չես կարող հողամաս մշակել։ Երբ մարդու մոտ այլևս փող չի մնացել, որպես հետևանք նա չի դադարում ուտել, և նա ով ունի միջոց, հաց կունենա։ Շնորհակալ եղեք ինձ․ ես ձեզ դրեցի լռելյայն կերպով ձեր գոյությունը կառուցող երկատման առջև (կա՛մ տնտեսականը, կամ կյանքը)։ Հիմա ձեր հերթն է, ձեր խաղի քայլն է։ Խաղադրույքը պատմական է։ Կամ կառավարման մարմինները ձեզ պարտադրում են իրենց արտակարգ դրությունը, կամ դուք ձերն եք հորինում։ Կա՛մ դուք ընտրում եք ճշմարտությունները, որ ջրի երես են դուրս գալիս, կա՛մ ձեր գլուխը դնում եք կացնի տակ։ Կա՛մ օգտվում եք այն ժամանակից, որ տալիս եմ ձեզ հետագայի աշխարհը պատկերացնելու համար՝ հաշվի առնելով այն, ինչ սովորել եք մոտալուտ փլուզմից, կա՛մ վերջինս ավելի ծայրահեղ կդառա։Աղետը ավարտվում է, երբ ավարտվում է տնտեսագիտությունը։ Տնտեսագիտությունը ինքնին ավերածությունն է։ Մինչև նախորդ ամսիս դա տեսություն էր։ Հիմա դա փաստ է։ Բոլորին ակնհայտ է, որ ոստիկանությունը, պրոպագանդան, հսկողությունը, լոգիստիկան և հեռավար աշխատանքը ամեն ինչ անում են, որ այդ փաստը վերահսկելի պահեն։

Ինձ հետ գործ ունենալիս տեղի մի տվեք խուճապին կամ մերժմանը։ Մի հանձնվեք բիոքաղաքական հիստերիաներին։ Գալիք շաբաթները կլինեն սարսափելի, ճնշող, դաժան։ Մահվան դարպասները լայն բացված կլինեն։ Ես արտադրության ավիրվածության ամենաավերիչ արտադրությունն եմ։ Ես եկել եմ նիհիլիստներին իջեցնել ոչնչության մակարդակի։ Այս աշխարհի անարդարությունը երբեք ավելի վայրագ չի լինի։ Ես եկել եմ թաղելու քաղաքակրթությունը, ոչ թե ձեզ։ Նրանք ովքեր ցանկանում են ապրել, պետք է կառուցեն նոր սովորություններ, որոնք համապատասխանում են իրենց։ Ինձնից խուսափելը լավ հնարավորություն կլինի այս վերաստեղծման համար, այս նոր տարածությունների արվեստի համար։ Իրար բարևելու արվեստը, որ որոշները անհեռատեսորեն չէին համարում հենց ինստիտուցիայի ձև, շուտով չի ենթարկվի ոչ մի վարվելակարգի։ Դա կբնորոշի մարդկանց։ Մի արեք դա « ուրիշների համար », « բնակչության համար » կամ « հասարակության համար »․ արեք դա ձեր կողքինների համար։ Հոգ տարեք ձեր ընկերների և սիրելի մարդկանց համար։ Իրենց հետ միասին վճռականորեն վերաիմաստավորեք, թե ինչպիսին կարող է լինել արդար աշխարհը։ Իրական ապրելու խմբեր ձևավորեք, ընդարձակեք դրանք, և ես չեմ կարողանա ոչինչ անել ձեր դեմ։ Ես կոչ եմ անում ոչ թե կարգապահության, այլ ուշադրության հսկայական վերականգնման։ Ոչ թե անհոգության ավարտի, այլ բոլոր անտարբերությունների ավարտի։ Էլ ին՞չ ուրիշ տարբերակ էր մնացել ինձ ձեզ հիշեցնելու, որ ձերբազատումը ամեն մի ժեստի մեջ է։ Որ մանրուքի մեջ է ամեն ինչը։

Ես ստիպված եմ եղել առերեսվել փաստերի հետ․ մարդկությունն ինքն իրեն տալիս է հարցեր, որոնք այլևս չի կարող չհարցնել։

Թարգմանեց Յախկը

[ Monologue du virus مونولوج فيروس Ο μονόλογος ενός ιού What the virus said Viruksen monologi 病毒独白 Monolog eines Virus’ Monólogo do vírus Monólogo del Virus Monologo del virus مونولوگِ ویروس ウイルスの独白 Վիրուսը Խոսում է ]

lundimatin c'est tous les lundi matin, et si vous le voulez,
Vous avez aimé? Ces articles pourraient vous plaire :